ԱՄՆ ՌՕՈՒ-ի ազգային գվարդիայի օդաչուն սկսել է հրապարակել գաղտնի փաստաթղթերն Ուկրաինայում հակամարտությունն սկսվելուց 2 օր հետո

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ազգային գվարդիայի օդաչու Ջեկ Թեյշեյրան սկսել է Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը հրապարակել անցած տարվա փետրվարի 26-ից, այսինքն՝ Ուկրաինայում հակամարտությունն սկսվելուց 2 օր հետո։

Ինչպես տեղեկացրել է «Նյու Յորք թայմս-ը, նա այդ ինֆորմացիան հրապարակել է Discord սոցիալական ցանցում, որի մասին հիշատակվում է առաջին անգամ։ Խումբը, որտեղ հրապարակվել են ռուսական հետախուզության և Ուկրաինային ռազմական օգնության մասին տեղեկությունները, բաղկացած էր վեց հարյուր մարդուց։

Տեղեկացվել է, որ ավելի վաղ՝ 2022 թ. հոկտեմբերին, գաղտնի տվյալները հայտնվել են մեկ այլ օնլայն-չաթում՝ Thug Shaker Central-ում, որը հիսուն անդամ ունի։