Տեսանյութով պարզապես հիշեցնեմ, թե ինչ էր ասում Նիկոլը Արցախի հարցով «նախկինների» հետ խորհրդակցելու մասին․ Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ինչպես միշտ, այսօր եւս Նիկոլը տեղեկատվական դաշտ արտաթորեց իր դավաճանական գործունեության թափոնները, մառազմատիկ եւ բացահայտ տխմար գնահատականներով ալեկոծելով մտածելու, հիշելու, հասկանալու ունակությունները չկորցրած հայ հասարակությանը։

Զազրախոսության այս հեղեղի մեջ մի դրվագ առանձնացնեմ հիմա։

«Էդ ոնց է՝ Սերժ Սարգսյանն ինձ մոտ մարդ էր ուղարկում ու ասում՝ «տանս հարցը լուծի», չէր կարո՞ւմ խաբար ուղարկեր, որ Ղարաբաղի հարցում սենց բաներ կան», – ի թիվս այլ հիմարությունների այսօր ասել է Նիկոլը։

Ինչքա՜ն ինքնահավան ողորմելի պիտի լինես, որ ՀՀ օրենքով պաշտոնաթող նախագահներին հասանելիք տան հետ կապված պարտավորությունդ, որն ի դեպ այդպես էլ չես կատարել, փաթեթավորես որպես «հարց լուծել», իսկ այդ հարցի քննարկումները երեւակայես որպես «մարդ ուղարկել»։

Բայց հիմնական ասելիքս այդ մասին չէ։

Տեսանյութով պարզապես հիշեցնեմ, թե ինչ էր ասում նա Արցախի հարցով «նախկինների» հետ խորհրդակցելու մասին»։