Կառավարության որոշումը, կամ կառավարիչի հերթական սուտը, կամ…

Ազգային ժողովում 3-րդ օրն է՝ քննարկվում է Կառավարության ծրագրի կատարողականը. կառավարիչը հայտնեց, որ 2023 թ. հուլիսի 1-ից պատրաստվում են թոշակները բարձրացնել․ իմ կարծիքով կառավարիչը ինչպես միշտ անհետևողականորեն խոստանում է, ոնց կասեր ղարսեցի պապս՝ «լեզվի տակ ոսկոր չկա»:

Կառավարության կողմից դեռևս 2022 թվականի մայիսին հաստատվել, այնուհետև մինչև 2023 թվականի հունիսը երկարացվել է Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը: Կարճ ասած. կենսաթոշակի և նպաստի 10 տոկոսի հետվճարի ծրագրի շրջանակում կատարված Անկանխիկ գործարքների դիմաց հետվճարը կփոխանցվի շահառուների քարտերին: Նշված որոշման, ինչպես նաև Կառավարության նիստում և ԱԺ-ում կառավարիչի ցուցադրական ելույթների համաձայն ծրագիրը գործում է նաև կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումների դեպքում: Սակայն վճարում ընդունող սարքերը (բանկոմատ VTB), ինչպես նաև Հայփոստը վճարային քարտերով կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներ չեն ընդունում: Ստացվում է, որ կամ կառավարիչն է իր հերթական ստով փափուկ բարձ դնում, կամ Կառավարության որոշումն ու կառավարիչի ասածն իրենց համար հեչ՝ օդ…

Պատկառելի տարիքի հարգելի տատիկներ ու պապիկներ, հարգելի թոշակառուներ ու նպաստառուներ, ինչո՞ւ եք լռում, դա ձեր հասանելիք գումարն է, պահանջեք թող վճարեն օրենքով ձեզ հասանելի գումարները, մի լռեք…

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից