Ռամադանի բարեգործության ողբերգական հետևանքները Եմենում. 78 մարդ մահացել է հերթում

Եմենի մայրաքաղաքում Ռամադանի օրը 78 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ մանրամասնելով, որ պատերազմից տուժած երկրում բազմաթիվ չքավոր մարդիկ եկել են տոնի առթիվ բարեգործություն ստանալու, սակայն սկսած ամբոխի խիտ շարքերում սկսած հրմշտոցի հետևանքով շատերը մահացել են։
Մայրաքաղաք Սանաայում տեղի ունեցածից տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է քաոսային իրավիճակ, երբ բազմաթիվ մարդիկ խիտ շարքերում օգնություն են կանչում՝ չկարողանալով տեղաշարժվել։ Մարդիկ հայտնվել են կենդանի պատում, հուսահատությունից ձեռքերեը վեր բարձրացրած օգնություն են հայցում։ Հետագա լուսանկարներում երևում են հողաթափեր, կոշիկներ, շարֆեր։
Ըստ Reuters-ի՝ հարյուրավոր մարդիկ հավաքվել էին դպրոցի շենքի մոտ՝ 5000 եմենական ռիալի (մոտ 9 դոլար) նվիրատվություն ստանալու համար:
«Այն, ինչ տեղի ունեցավ այս գիշեր, ողբերգական և ցավալի է, քանի որ տասնյակ մարդիկ են զոհվել մեծ հրմշտոցի հետևանքով։ Այն առաջացել է որոշ առևտրականների կողմից գումարներ բաժանելու հետևանքով, որը համաձայնեցված չի եղել ներքին գործերի նախարարության հետ»,-հայտարարել է Հութիների կողմից ղեկավարվող ներքին գործերի նախարարության խոսնակը։