ԱՀ Քաղաքաշինության նախարարությունում քննարկվել են շրջափակման պայմաններում նախագծվող աշխատանքները

Այսօր՝ ապրիլի 19-ին, Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Ազատ Համբարձումյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քաղաքաշինության նախարարության հաղորդմամբ՝ քննարկվել են շինարարության ոլորտում շրջափակման հետևանքով ստեղծված պայմաններում ընթացիկ նախագծային աշխատանքներին և ընդհանուր ոլորտին վերաբերող հարցեր։