Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 20-ին մեկնելու է ՌԴ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով ապրիլի 20-ին մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության հաղորդագրությունից:

Ըստ տեղեկատվության՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: