Նմանվելու մոլուցքը․ ո՞վ է թելադրում մեր արտաքինը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն է։

Աշխարհում մարդկանց թելադրվում են բարքեր, երևույթներ, որոնք արատավորում են մարդու տեսակը, հեռացնում նրան իր բնական տեսակից։ Այդ նպատակին է ծառայում նաև այսպես կոչված գեղեցկության արտադրությունը, որը մարդու համար առաջնային է դարձնում ոչ թե ներքին աշխարհը, բարոյական արժեքներն ու մտավոր կարողությունները, այլ արտաքին տեսքը։ Արտաքին տեսքը փոփոխելով՝ մարդը մտածում է, թե կարող է փոխել իր կյանքը, ազատ լինել, բայց իրականում այդպես չէ։ Լիա Ավետիսյանն անդրադարձավ այս երևույթին։ Իսկ որպեսզի մարդու համար այդ արատավոր երևույթները ընկալելի չլինեն ու հակազդեցության չարժանանան, հասկանալի երևույթներն անհասկանալի եզրույթներով են կոչում։ Օրինակ՝ սեռ բառը փոխարինել են գենդեր բառով, ինքնասպանությունը էֆտանազիայով․․․

Մարդու կյանքի տարբեր ոլորտների վրա ազդելու տեխնոլոգիաները նոր չեն, բայց այսօր էլ կիրառվում են՝ ի վնաս մարդկության։ Այդպես խրախուսվում է ծնելիության նվազումը, սեռափոխությունը, ինքնասպանությունը, անբարոյականությունը և այլն։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում