Սոթքի հանքավայրի աշխատանքը ապրիլի 15-ից դադարեցված է

Սոթքի հանքավայրի աշխատանքը ապրիլի 15-ից դադարեցված է, պատճառը ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող կրակոցներն են։ Այս հայտնել են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունից:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հաղորդել էին, որ ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: