Թե տղա ես` հրապարակի․ Հայկ Դերզյան

Թե տղա ես` հրապարակի

Օրեր առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց.

Թող անհամեստ չհնչի, բոլոր փաստաթղթերը եթե հրապարակեն, մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պահպանվել հայկական շահը, ինքն իրավունք ունի, չունենա էլ, իրեն կարող է վերագրել դրանք և հրապարակել։ Ես պնդում եմ, թող հրապարակի, եթե չհրապարակի, ուրեմն ինքը ստախոս է:

Այսօր Փաշինյանը եթե իր խոսքերի ապացույցը ունենար, ապա կարող էր հրապարակումներ անել, այլ ոչ թե հերթական անիմաստ ելույթը ունենալ: Չես հրապարակել, չես ապացուցել, վե’րջ, ստախոս ես/ինչը մենք վաղուց գիտեինք:

Դրանից զատ Փաշինյանը ասել էր, որ միլիարդների զենքերը իրենց ժամանակ է գնվել: Սա հերթական փուչիկն է: Ֆեյք սուերով մարդկանց կերակրելու հետևանքները տեսանք:

Եթե ուներ քո իսկ ասածով միլիարդավոր գնումներ, ապա հրապարակի տեսնենք: Չես հրապարակում, ուրեմն վերահաստատում ենք վերը նշվածը` դու կրկին ստախոս ես:

Անցնենք դիվանագիտությանը.

Նիկոլը ստացավ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի դիվանագիտական հաղթանակը Ադրբեջանի նկատմամբ ապրիլյան պատերազմից հետո: Դրա շրջանակներում Արցախի և Ադրբեջանի սահմանները դառնում էին միջազգային վերահսկողության թիրախ: Դու եկար իշխանության և այդ ամենը փոշիացրեցիր:

Սա ակնհայտ փաստեր են, իրական փաստեր, փաստեր, որի լեզվով դու երբեք չես կարող խոսել: Լավագույն դեպքում մի քանի շոու անես, հերթական անգամ զրպարտես ու կոյուղի բերանդ բացես ու փակես:

 

Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան էջից