Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Ղազախստան՝ քննարկելու ռազմական համագործակցության հեռանկարները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Ղազախստանի իր պաշտոնակից Ռուսլան Ժակսիլիկովի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այցի շրջանակներում կայանալիք հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկու երկրների միջեւ ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: