Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր ռազմական և պաշտպանական իրադարձությունները. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր ռազմական և պաշտպանական իրադարձությունները:

Չինաստան

  • ԱՄՆ ռազմաօդային ուժերը ութ միավոր F-15E կործանիչ-ռմբակոծիչներ են ուղարկել Անդերսեն ավիաբազա (Գուամ կղզի, Մարիանյան կղզիներ)՝ Չինաստանի և Թայվանի հարաբերություններում լարվածության աճի ֆոնին՝ կապված Ցայ Ինվենի՝ ԱՄՆ կատարած այցի հետ։
  • ԱՄՆ ՊՆ-ն համեմատել է Չինաստանի և Թայվանի զինված ուժերը։ Ըստ որի՝ ցամաքային զորքերում Չինաստանն ունի 1 040 000, իսկ Թայվանը՝ 88 000 անձնակազմ։ Չինաստանի ԶՈւ-ն ունի 6 300 տանկ, իսկ Թայվանը՝ 800, հրետանային միջոցները Չինաստանում 7 000 միավոր են, իսկ Թայվանում 1100: Ռազմաօդային ուժերում մարտական ավիացիայի թվաքանակը, մասնավորապես կործանիչները՝ Չինաստանում 1600 է, իսկ Թայվանում 400, ռմբակոծիչներ և կործանիչ ռմբակոծիչներ Չինաստանում կա 450 միավոր, իսկ Թայվանում չկա, ռազմական տրանսպորտային ավիացիա Չինաստանն ունի 400 միավոր, իսկ Թայվանը՝ 30։ Ռազմածովային ուժերում Չինաստանն ունի 2 միավոր ավիակիր, իսկ Թայվանը չունի, էսկադրային ականակիրներ Չինաստանում 32 միավոր են, Թայվանում` 4, ֆրեգատներ – Չինաստանում` 48, Թայվանում` 22, սուզանավերի քանակը Չինաստանում 71 է, իսկ Թայվանում` 2։ Միջուկային մարտագլխիկների քանակով Չինաստանն աչքի է ընկնում 350 միավորով, Թայվանը չունի միջուկային զինանոց։
  • Չինաստանը շաբաթ օրը եռօրյա զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ, ինչը պատասխան արձագանք էր Թայվանի նախագահ Ցայ Ինվենի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի հանդիպմանը:
  • Չինաստանը դիտարկում է Դոնդրայի ծոցում (Շրի Լանկա) ռադիոտեղորոշիչ բազա ստեղծելու հնարավորությունը՝ Հնդկական օվկիանոսում Հնդկաստանի ԶՈւ-ի և ամերիկյան զինված ուժերի գործունեությունը Դիեգո-Գարսիա ավիաբազայից վերահսկելու համար։
  • Ճապոնիայի ՊՆ-ն հայտնում է, որ Ճապոնիան Mitsubishi Heavy Industries ընկերության հետ 2,84 մլրդ դոլար արժողությամբ չորս պայմանագիր է կնքել մինչև 2026թ. ցամաքային, ծովային և օդային բազավորման հրթիռների, ինչպես նաև հիպերձայնային զենքի մշակման համար՝ Չինաստանին Արևելյան Ասիայում զսպելու համար։
  • Ապրիլի 16-18-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանը ծրագրում է «ոչ թռիչքային գոտի» մտցնել Թայվանից հյուսիս. Մո կղզիների ուղղությամբ։ Թայվանում արդեն զրպարտում են, որ օդային հաղորդակցության արգելքը կարող է ազդել Հյուսիսարևելյան Ասիայից և Հարավարևելյան Ասիայից իրականացվող չվերթների 60-70 տոկոսի վրա, ինչպես նաև «Թայվանի և Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև չվերթների» վրա:
  • Չինաստանը շեշտը դնում է անտեսանելի օդային թիրախների հայտնաբերման միջոցների մշակման և ռադիոԷլեկտրոնային պայքարի համակարգերի զարգացման վրա։
  • Չինաստանի զինված ուժերը ս.թ. ապրիլի 14-ին իրականացրել են հակահրթիռային պաշտպանության համակարգի փորձարկում, որը կրում է պաշտպանական բնույթ և ուղղված չէ որևէ երկրի դեմ, հայտարարել են ՉԺՀ ՊՆ-ից։
  • Չինաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի Արևելյան հրամանատարությունը օդանավակայաններից մեկում զորավարժություններ է սկսել օրվա մութ ժամերին, որի նպատակը զորքերին աջակցելու հնարավորությունները գնահատելն է տրանսպորտային միջոցների առավելագույն քանակի օգտագործման հաշվին։
  • «Jian-16D» ռադիոէլեկտրոնային պայքարի կործանիչի առաջին մարտական օգտագործումը գործում է Jian-16 կործանիչի և Jun-6C ռմբակոծիչի հետ համատեղ ։
  • ՉԺՀ ԶՈւ Արևելյան հրամանատարության ցամաքային զորքերի 73-րդ բանակի բանակային ավիացիայի 73-րդ բրիգադի հրամանատարությունը թռիչքային-մարտավարական վարժանքներ է անցկացրել Թայվանի ուղղությամբ։
  • Չինաստանի ԶՈւ-ի Սինցզյան ռազմական օկրուգի հրամանատարությունը Տյան Շան լեռների շրջանում գտնվող զորավարժարանում անցկացրել է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) վարժանք՝ մարտական հրաձգությամբ։
  • 200 ամերիկացի ռազմական հրահանգիչները ժամանել են Թայվան, ԱՄՆ-ի ԶՈւ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան հրամանատարություն։
  • Չինաստանն ընդլայնում է զորակոչը, այսուհետ զորակոչվելու են վետերաններ և ուսանողներ։ Ավելի վաղ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը կոչ էր արել զինվորականներին պատրաստվել իրական մարտական գործողությունների:

Ռուսաստան

  • Ռուսաստանը Ճապոնիային տեղեկացրել է, որ ապրիլի 18-22-ը Կուրիլյան կղզիների շրջանում, այդ թվում ՝ Հոկայդո կղզու ափերի մոտ, զորավարժությունների շրջանակում հրթիռակոծություններ կանցկացվեն: Արևմուտքում արդեն հիստերիայի մեջ են, որ ընթացող TOF զորավարժությունները, ինչպես նաև Ճապոնիայի ափերի մոտ հրթիռային կրակոցները Ռուսաստանի և Չինաստանի պայմանավորվածությունների մի մասն են ՝ համակարգելու Արևմուտքի դեմ ռազմական ջանքերը և նույնիսկ Թայվանի համար հնարավոր պատերազմը ։ Բայց դա, ըստ էության, սովորական NOTAM (թռիչքային անձնակազմի ծանուցում) է, որը ոչինչ չի խախտում:
  • Չինաստանի ռազմական պատվիրակությունն այցելել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիա Չինաստանի ՊՆ նախարար, գեներալ-գնդապետ Լի Շանֆուի գլխավորությամբ։ Հյուրերը ծանոթացել են ռազմական բուհի կառուցվածքին, ուսումնանյութական բազային, ուսումնական գործընթացի կազմակերպմանը և օտարերկրյա պետությունների զինծառայողների ուսուցման առանձնահատկություններին: ՌԴ ՊՆ-ն դրական է համարել ՉԺՀ ուսանողների թվի ավելացման հնարավորությունը, ովքեր վերապատրաստում կանցնեն ակադեմիայի հատուկ ֆակուլտետում:
  • Տուլայի մարզի նահանգապետ Ալեքսեյ Դյումինը օդադեսանտային ուժերի 106-րդ դիվիզիայի զինծառայողներին, որոնք հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում առաջադրանքներ են կատարում, փոխանցել է լրացուցիչ տեխնիկա և սարքավորումներ:
  • Ռուսաստանի Պետական դուման քննարկել է զինապարտների միասնական ռեեստրի ձևավորումը կարգավորող փոփոխությունները: Նախատեսվում է, որ զինկոմիսարիատների էլեկտրոնային ծանուցումները կկրկնօրինակեն զորակոչի ավանդական օրակարգերը, այդ թվում՝ զորահավաքը կարգավորող մի շարք հարցեր։ Միասնական զինվորական հաշվառման համակարգի մասին փոփոխությունների ընդունումից հետո զորակոչի ենթակա Ռուսաստանի քաղաքացիներին կարգելվի դուրս գալ Ռուսաստանի Դաշնությունից՝ ծանուցման թերթիկը հանձնելու օրվանից մինչև զինկոմիսարիատ այցելելը: Ծանուցագիրը ստանալուց հետո զինապարտը 20 օրվա ընթացքում պետք է ժամանի կոմիսարիատ։ Եթե զորակոչիկը չներկայանա, ապա նրան ավտոմատ կարգելվի ձևակերպել վարկեր և փոխառություններ, գրանցել ԱՁ, անշարժ գույք և ավտոմեքենաներ, վարել տրանսպորտային միջոցներ:
  • Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունն առաջին անգամ տեխնիկական սպասարկման նպատակով Իրան է ուղարկել իր ինքնաթիռը Airbus A330-ը, որի սպասարկման աշխատանքներով զբաղվելու են Mahan Air-ի մասնագետները։
  • ՌԴ ՊՆ-ն հակառակորդի արբանյակներին հակազդելու համակարգ է ստեղծում։ Այն բաղկացած կլինի «Контакт» հրթիռային համալիրից, որը հիմնված է ՄիԳ-31Դ կործանիչ-կալանիչի վրա, «Сокол-Эшелон» մարտական լազերից Իլ-76-ի վրա և «Пересвет» համալիրի ցամաքային լազերից։
  • Կապուստին Յար զորավարժարանում տեղի է ունեցել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող արձակում։ Արձակման նպատակը հրթիռի հեռանկարային մարտական սարքավորումների ստուգումն է եղել:
  • «Ռոսկոսմոսը» հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսում է ստեղծել արբանյակի և բջջային հեռախոսի հետ ուղիղ կապ հաստատելու տեխնոլոգիա:
  • Միջուկային և թևավոր հրթիռներով միջուկային սուզանավերը ծով են դուրս բերվել Խաղաղօվկիանոսյան նավատորմի ուժերի մարտական պատրաստության ստուգման շրջանակներում:
  • Խաղաղօվկիանոսյան նավատորմի ուժերի մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգման շրջանակներում առաջադրանքների կատարման ընթացքում մշակվել են պայմանական հակառակորդի ստորջրյա դիվերսանտների հայտնաբերման և ձերբակալման, ինչպես նաև բազայում նավերի պաշտպանությունն ապահովելու գործողություններ:

Թուրքիա

  • Ապրիլի 10-ին տեղի է ունեցել Թուրքիայի ռազմածովային ուժերին նոր ֆլագմանի՝ Anadolu ունիվերսալ դեսանտային նավի, հանձնման արարողությունը։ Նրա տախտակամածի վրա արդեն տեղադրված են թռչող սարքեր, որոնք կներառվեն նավային էսկադրիլիայի կազմում։ Մասնավորապես խոսքը գնում է Bayraktar TB3, հարվածային ԱԹՍ-ի, Bayraktar KIZILELMA ռեակտիվ հարվածային ԱԹՍ-ի, ինչպես նաև Super Cobra և S-70B SeaHawk ուղղաթիռների մասին։
  • «Reuters» գործակալությունը հայտնել է, որ Պետդեպարտամենտը նախատեսում է Կոնգրեսին տեղեկացնել Թուրքիային արդիականացված F-16 կործանիչներ մատակարարելու ԱՄՆ պատրաստակամության մասին:
  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը ծրագրում է ավիակիր կառուցել Ազգային նավատորմի համար:
  • Թուրքական տեղական արտադրության «GaN» տրանզիստորները սկսել են օգտագործվել «ASELSAN»-ի վաղ նախազգուշացման ռադարային համակարգում (EIRS): «ASELSAN»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մուստաֆա Ակկուլը նշել է. «Մենք սկսեցինք օգտագործել AB Mikronano-ի արտադրության առաջին ներքին s-Band տրանզիստորները»։
  • ALPAGUT բարաժացվող զինամթերքը համատեղ մշակվում է ROKETSAN և STM ALPAGUT ընկերությունների կողմից: ALPAGUT ԱԹՍ-ն կարող է աշխատել օր ու գիշեր, արդյունավետ է տրանսպորտային միջոցների, մակերեսային թիրախների, ռադարային և հաղորդակցման համակարգերի, կրիտիկական օբյեկտների, անձնակազմի և հնարավոր թիրախների դեմ:
  • Հրապարակվել է թուրքական տիպի գրոհային նավի նոր դիզայնը, որը հիմնված է STM MPAC-ի վրա և ներկայացվել է «IDEF 21» էքսպոյի ժամանակ, ինչպես նաև 2022 տարեկան զեկույցում: Պայմանագիրը բաղկացած է երեք փուլից ՝ նախագծում, նախատիպի կառուցում և հետագա նավերի արտադրություն:
  • Բայրաքթար KIZILELMA MİUS մարտական անօդաչու ավիացիոն համալիրն իրականացրել է 4-րդ փորձնական թռիչքը:
  • IHTAR օդային միջոցներ որսացող համակարգը, որը մշակվել է ASELSAN-ի կողմից ՝ քաղաքային և գյուղական միջավայրում մինի/միկրո անօդաչու թռչող սարքերի սպառնալիքները չեզոքացնելու համար, տեղակայվել է տարբեր կարևոր օբյեկտներում։ Նախատեսվում է, որ «անօդաչու թռչող սարքեր վանող» համակարգերը 2023 թվականի ընթացքում նաև կարտահանվեն։

Հնդկաստան

  • Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիթ Շահը ս.թ. ապրիլի 10-ին այցելել է Արունաչալ Պրադեշ նահանգ, որը վիճելի շրջան է Չինաստանի հետ սահմանին, ուր հայտարարվել է 585 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «բանուկ գյուղերի ծրագրի» մեկնարկի մասին: Ծրագիրը ներառում է 3000 գյուղերի զարգացում չորս նահանգներում և մեկ տարածքում, որը դաշնային կառավարման տակ է գտնվում Չինաստանի սահմանին: Այս ծրագրի նպատակն է ստիպել բնակիչներին չհեռանալ, դադարեցնել արտագաղթը սահմանամերձ շրջաններից։ Բացի այդ, ըստ Ամիթ Շահի, ծրագիրը կտրամադրի այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են բանկային գործունեությունը, էլեկտրաէներգիան, գազը, աշխատատեղերը, ֆիզիկական և թվային կապը այն ամենին, ինչ նա անվանել է «Հնդկաստանի առաջին գյուղ»: «Այսօր մենք հպարտությամբ ասում ենք, որ անցել են այն ժամանակները, երբ ինչ-որ մեկը կարող էր ոտնձգություն կատարել մեր տարածքի նկատմամբ»,- ասել է Շահը՝ մեկնաբանություններում չհիշատակելով Չինաստանը: Պեկինն իր հերթին բողոք է հայտնել Արունաչալ Պրադեշ նրա այցի դեմ, քանի որ նրա գործողությունները համարում է երկրի տարածքային ինքնիշխանության խախտում:
  • Չինաստանը դիտարկում է Դոնդրայի ծոցում (Շրի Լանկա) ռադիոտեղորոշիչ բազա ստեղծելու հնարավորությունը՝ Հնդկական օվկիանոսում Հնդկաստանի ԶՈւ-ի և ամերիկյան զինված ուժերի գործունեությունը Դիեգո-Գարսիա ավիաբազայից վերահսկելու համար։
  • Ապրիլի 10-ից սկսվել է Հնդկաստանի և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի «Cope India 23» զորավարժության առաջին փուլի անցկացումը, որին մասնակցում են նաև ճապոնական թռիչքային անձնակազմերը՝ որպես դիտորդ: Վարժանքն անցկացվում է Արջան Սինգհ, Կալաիկունդա (Արևմտյան Բենգալի նահանգ), Ագրա (Ուտար Պրադեշի նահանգ) ավիաբազաներում: Հնդկաստանը ներգրավել է C-130J և C-17, իսկ ԱՄՆ ՌՕՈՒ-ն՝ MC-130J ինքնաթիռները։ Բացի այդ, առաջին անգամ զորավարժությանը կմասնակցեն ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչներ, ինչպես նաև 4 միավոր F-15E, C-17 և 2 միավոր C-130։

Իրաք

  • Թուրքական հատուկ ծառայությունները փորձել են ոչնչացնել ԱՄՆ-ի կողմից աջակցվող «սիրիական ժողովրդավարական ուժերի» առաջնորդին: Մազլում Աբդին (Կուբանի), ըստ որոշ տվյալների, պետք է թուրքական անօդաչու թռչող սարքի հարվածի թիրախ դառնար իրաքյան Քուրդիստանի Աս Սուլեյմանիա օդանավակայանի շրջանում, սակայն գրոհից առաջ նա արդեն լքել էր հարվածի գոտին: Աբդին ողջ է մնացել մահափորձից և հայտարարել է, որ այդ պահին շարասյան մեջ ներկա են եղել ամերիկացի զինծառայողներ: Իրաքի իշխանություններն իրենց հերթին Թուրքիայից ներողություն են պահանջել:
  • Ավելի վաղ թուրքերը փակել էին իրենց օդային տարածքը Աս Սուլեյմանիայից օդ բարձրացող կամ մեկնող ինքնաթիռների համար՝ դա պատճառաբանելով տարածաշրջանում «Քրդական աշխատավորական կուսակցության» անդամների ներկայությամբ:
  • Ամերիկացի զինծառայողները «գանգուղեղային վնասվածքներ» են ստացել անցյալ շաբաթ Իրաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով:
  • Թուրքիայի ԱԳ նախարար

Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի դադարեցնի ռազմական ակտիվությունը Իրաքում կամ Սիրիայում։ Անկարան նաև չի ընդունի Սիրիայի նախապայմանները՝ չնայած հարաբերությունների կարգավորման ձգտմանը:

  • Իրաքում շարունակում է քննարկվել Քիրքուք-Ջեյհան նավթատարի աշխատանքի դադարեցումից հետո Թուրքիա նավթի մատակարարումների վերսկսման հարցը:

Սիրիա

  • Սիրիական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները բերվել են մարտական բարձր պատրաստության վիճակի ՝ սպասելով Իսրայելի կողմից Սիրիայի և Լիբանանի իրանամետ կազմավորումների օբյեկտներին հնարավոր հարվածների:
  • Սիրիայում իրանական կազմավորումների և ԻՀՊԿ-ի հակահրթիռային պաշտպանության օբյեկտներին իսրայելական բանակի հարվածների ֆոնին Դամասկոս է ժամանել Իրանի ԻՀՊԿ-ի «Ալ-Քուդս» ուժերի հրամանատար գեներալ Իսմայիլ Քաանին:
  • Սիրիայի հյուսիսում գտնվող Կոնոկո նավթագազային հանքավայրում գտնվող ամերիկյան ռազմակայանը հրթիռակոծության է ենթարկվել: ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Սիրիայի հյուսիսում ամերիկյան ռազմաբազայի գնդակոծությունը։ Նշվում է, որ տուժածներ չկան:
  • ԱՄՆ ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում իրանական կազմավորումների հակահրթիռային պաշտպանության օբյեկտներին՝ ի պատասխան Կոնոկոյի ռազմակայանի գնդակոծության:
  • Թուրքական անօդաչու թռչող սարքը հարվածել է սիրիական Էլ-Ղամիշլի քաղաքում գտնվող մեքենային։ Հարձակման հետևանքով զոհվել են քրդական ռազմականացված կազմավորումների երկու ֆունկցիոներ։
  • ԱՄՆ ԶՈՒ հատուկ գործողությունների ուժերի հրամանատարությունը հայտնում է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացված գրոհի ընթացքում ոչնչացվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան պաշտոնյան, որը պատասխանատու է Մերձավոր Արևելքում և Եվրոպայում հարձակումների նախապատրաստման համար:
  • Իսրայելական բանակի հատուկջոկատայինները հարձակվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եղբոր ՝ Մահեր Ասադի շտաբի վրա ՝ նպատակ ունենալով հաղորդագրություն ուղարկել Իրանին՝ ի պատասխան անցյալ շաբաթ իրանական անօդաչու թռչող սարքեր ուղարկելու և Իսրայելի կողմից Սիրիայի տարածքից հրթիռակոծման:

Իսրայել

  • Անցած շաբաթն աչքի է ընկել իսրայելցիների և պաղեստինցիների միջև կատաղի բախումներով, ինչպես նաև կողմերի միջև փոխադարձ կրակոցներով: Իսրայելում և Հորդանանի Արևմտյան ափին իսրայելա-պաղեստինյան հակամարտության կտրուկ սրման ֆոնին պաղեստինամետ խմբավորումը երեք հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից մեկն ընկել է Գոլանի բարձունքների օկուպացված հատվածում: Ի պատասխան՝ իսրայելական օդուժը թիրախներ է գրոհել Դերաա և Էլ Կունեյտրա նահանգների տարածքում։
  • Արևմտյան ԶԼՄ-ները Իրանին մեղադրել են երկրաշարժից հետո մարդասիրական օգնության անվան տակ Սիրիա զենք ներկրելու մեջ: Նրանց կարծիքով՝ դա բացատրվում է Իսրայելի հաճախակի դարձած հարձակումներով։
  • Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունը (ՇԱԲԱԿ) բացահայտել է Իրանի հատուկ ծառայությունների կողմից Իսրայելի քաղաքացիներին հավաքագրելու մի քանի նոր եղանակ: Աշխատել են մի քանի գծով՝ կրիմինալի և աղջիկների միջոցով։
  • Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Իսրայելի հետախուզության և ատոմային էներգիայի նախարար Գիլա Գամլիելը և Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավին բանակցություններ են վարել։

ՆԱՏՕ

  • ԱՄՆ ռազմաօդային ուժերի հինգերորդ սերնդի F-22a Raptor առնվազն 7 կործանիչ Վիրջինիայի ռազմակայանից տեղափոխվել է լեհական Պովիդզ, որտեղ կգործարկվեն ՆԱՏՕ-ի ուժեղացված առաջավոր ներկայության մարտական խմբի կազմում:
  • Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումը գտնվում է «հեռավոր կետում»՝ չնայած դաշինքի գլխավոր քարտուղարի և պաշտոնական Ստոկհոլմի հայտարարություններին:
  • Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ երկրի տարածքում կտեղակայվեն հազարավոր մարտական տանկեր և այլ զրահամեքենաներ: Դրանք այնտեղ կպահվեն այն դեպքում, եթե անհրաժեշտ լինի արագորեն ավելացնել ՆԱՏՕ-ի ռազմական հզորությունը դաշինքի արևելյան թևում։
  • «The New York Times» պարբերականը գրել է, թե ՆԱՏՕ-ն պատրաստվում է իր սահմաններին հնարավոր մարտական գործողությունների և «ձմեռող» կարգավիճակից անցնում է գործունակ ռազմական դաշինքի, ինչը ենթադրում է էլ ավելի մեծ թվով զինվորականների և տեխնիկայի տեղափոխում ՌԴ-ի հետ սահման:
  • Ջոն Բոլթոնն առաջարկել է Ավստրալիային, Իսրայելին և Ճապոնիային հրավիրել ՆԱՏՕ։

ՀԱՊԿ

  • Ապրիլի 10-12-ը ՀԱՊԿ-ում տեղի է ունեցել համատեղ գործնական խաղ, որի ընթացքում մշակվել են ճգնաժամային իրավիճակի կարգավորման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման հարցեր: Ըստ ուսումնական իրավիճակի՝ ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ անդամ պետության նախագահը։ Առաջին փուլում մշակվել են քաղաքական-դիվանագիտական առաջնահերթ միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ, իսկ երկրորդ փուլը նվիրված է եղել հետկոնֆլիկտային կարգավորման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստմանը և խաղաղապահ գործողության անցկացմանը այն պետության տարածքում, որտեղ ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ:
  • ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանն ապրիլի 24-27-ը ներառյալ կգործուղվի Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե), որտեղ կմասնակցի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) 21-րդ նիստին։