Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գիրքը պետք է լինի ապագա բոլոր դիվանագետների և պետական գործիչների սեղանի գիրքը

Նախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գիրքը կարծում եմ պետք է լինի ապագա բոլոր դիվանագետների և պետական գործիչների սեղանի գիրքը:

Այն պետք է ընթերցեն բոլոր այն մարդիկ, ովքեր հավակնություններ ունեն վաղը ղեկավարել Հայաստանը կամ ներկայացնել Հայաստանը միջազգային կառույցներում և դիվանագիտության ոլորտում: Ինչու չէ, այն կարող է նաև շատ կարևոր լինել այլ ոլորտի մարդկանց գիտելիքները ամբողջացնելու համար, ովքեր ուզում են իրական պատկերացում կազմել մինչ նիկոլական Հայաստանի բանակցային գործընթացից Արցախի հարցում և ոչ միայն: Ցավոք այս ինֆորմացիոն աղբի մեջ ճիշտն ու սխալը այնքան են խառնել,որ մարդիկ խճճվել են ստի և մանիպուլյացիաների մեջ:

Այս գիրքը Հայոց Պատմության մի կարևորագույն էջ է, երբ հայը աշխարհում գլուխը բարձր էր քայլում և երբ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանը հաղթանակած երկիր էր, երբ Արցախը ազատ էր և անվտանգ, երբ թշնամին գիտեր, որն է մեր սահմանը և ոչ դեմարկացիա, ոչ էլ դելիմիտացիա բառը որևէ մեկը չգիտեր ինչ է, առավելևս կապիտուլյացիա բառը միայն կարող էր ասոցիացվեր 1945 թվականի, այն էլ Գերմանիայի հետ: Մի խոսքով՝ կարդացեք…

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից