ԱԺ փոխնախագահը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ:

Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Էրիկա Օլսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորման գործընթացին:

Կողմերն ընդգծել են այս ամռանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության շուտափույթ իրագործման կարեւորությունը:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: