ՀՀ-ում Արցախի կառավարության օպերշտաբում այսուհետ կգործի անվճար փաստաբանական ծառայություն

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հայտարարություն է տարածել․

«Ի գիտություն բռնի տեղահանված և ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հայտնում ենք, որ այսուհետ Օպերատիվ շտաբում կգործի անվճար փաստաբանական ծառայություն՝ ի դեմս ԱՀ փաստաբանների պալատից կցված փաստաբանների. Երևանում՝ Գարեգին Աշոտի Բաբայան (հեռ՝ 091 09-44-60, 093 09-44-60), Սյունիքում՝ Խաչատուր Գրիշայի Առաքելյան (հեռ՝ 094 62-39-65)»: