Զազրախոսություն է․ Ադրբեջանի դրոշի այրման միջադեպի պատճառով Հայաստանը 300 000 եվրո չի տուգանվել
Համացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբրև Հայաստանը տուգանվել է 300 000 եվրոյի՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրման միջադեպի պատճառով։
CivilNetCheck-ի հետ զրույցում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել է, որ տեղեկությունը կեղծ է։
«Դա զազրախոսություն է։ Որևէ գումարային տուգանք նշանակված չէ»,- ասել է Գիլոյանը:
Հիշեցնենք, որ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ապրիլի 15-23-ն անցկացվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնություն։ Առաջնության բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյան հենց բեմում այրում է Ադրբեջանի դրոշն ու հեռացնում այն։ Դրանից հետո նրան բերման են ենթարկում, այնուհետև ազատ արձակում։