Արարատ քաղաքում վրաերթի են ենթարկվել 15-ամյա երկու աղջիկ. նրանք տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայի վարորդը Արարատ քաղաքի Սպանդարյան փողոցում վրաերթի է ենթարկել 2008 թ. ծնված երկու աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս ամսին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Կատարվում է քննություն: