Արամ Նիկոլյանն ազատ է արձակվել

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշը վառելու համար բերման ենթարկված դիզայներ Արամ Նիկոլյանն ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Հիշեցնենք, որ Արամ Նիկոլյանը առաջնության բացման արարողության ժամանակ անակնկալ կերպով դեպի բեմ է վազել և այդ երկրի դրոշը խորհրդանշական կերպով ներկայացնող աղջկա ձեռքից վերցնելով՝ այրել բեմում: