«Որդիների Կանչ»-ը նստացույց է հայտարարել

«Որդիների Կանչ» ՀԿ նստացույց է հայտարարել, այդ մասին տեղեկացելով իր ֆեյսբուքյան էջում․

«Հարգելի քաղաքացիներ, մտահոգ մարդիկ, մենք այս պահից սկսած Քննչական Կոմիտեում ենք և մեր նստացույցով պահանջում ենք անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել մեր մայրերին, որոնք ի տարբերություն ոստիկանների մայրերի՝ ՀԵՐՈՍ ԾՆԱԾ ՄԱՅՐԵՐ ԵՆ։

Հենց հիմա, 24 Ժամով նստացույց, իսկ հետագա անելիքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5 , ՀՀ Քննչական կոմիտե»։