Ի՞նչ գույներ ունի Օվերտոնի պատուհանը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն է։

Օվերտոնի պատուհանը կիրառվել է անհիշելի ժամանակներից՝ որպես մարդկանց ապակողմնորոշելու, հիմարացնելու տեխնոլոգիա, իսկ Օվերտոնը բացահայտել ու համակարգել է այդ տեխնոլոգիան և դրա փուլերը, որոնց միջոցով մարդկանց հիմարացնում են սատանայական, արատավոր հերթական գաղափարը, երևույթը հանրության համար ընդունելի դարձնելու նպատակով։ Անդրադառնալով Օվերտոնի պատուհանին՝ ասաց հաղորդման հյուրը։

Ինչպե՞ս է կիրառվում օվերտոնի պատուհանը, ի՞նչ փուլեր ունի։ Լիա Ավետիսյանն ասաց, որ հանրության կողմից մերժելի, անընդունելի երևույթները հրամցվում են մարդկանց որևէ ձևաչափով, սկզբում նրանք ապշում են դրանից, հետո զայրանում, որից հետո գալիս է ընդունելու փուլը, այսնքն՝ մարդը հնարավոր է համարում տվյալ երևույթը։ Դրանից հետո ամոթալի է համարվում այն չընդունելը, մարդը մտածում է, որ այդ դեպքում իրեն հետամնաց կհամարեն։ Ի վերջո արատավոր երևույթն օրինականացվում է և օրենքի ուժով պարտադրվում։

Ժամանակին Գերմանիայում փորձեցին այդպես օրինականացնել ինցեստը։ Բայց երբ հասկացան, որ քույր ու եղբայրն ամուսնանալով հաշմանդամ երեխաներ են ունենում, նրանց արգելվեց երեխա ունենալ և բռնի ուժով ստերիլիզացրեցին։ Մեզանում, իհարկե, այդ երևույթը չկա, բայց Լիա Ավետիսյանը հիշեցրեց Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, որտեղ երկրորդ սյուժեով քրոջ ու եղբոր սիրո պատմությունն է ներկայացվում։ Սա ևս օվերտոնի պատուհան է։

Միասեռականությունը հենց այդ տեխնոլոգիայով քաղաքակիրթ Արևմուտքում դարձավ նորմա և օրինականացվեց։ Ժամանակին հոգեկան հիվանդություն համարվող այդ երևույթը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հանվեց հիվանդությունների ցանկից և դարձավ ընդունելի, սովորական։ 

Հարցազրույցը դիտեք տեսանյութում