Տեղում կատարվածը վերահաստատում է զսպվածության պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը․ ՌԴ ԱԳՆ

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է փոխադարձ զսպվածության և եռակողմ պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպին։

Նա ասել է նաև, որ տարածքում գտնվող Զինված ուժերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել հայկական և ադրբեջանական կողմերի հետ և ձեռնարկել դեէսկալացիոն միջոցներ։