ԱԺ նիստում քննարկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը

Ապրիլի 12-ին Ազգային ժողովի նիստում քննարկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Այդ պաշտոնին հավակնում է միայն մեկ թեկնածու՝ 20-ամյա ստաժ ունեցող հաշվապահ-հաշվեքննիչ Արամայիս Փաշինյանը։ Նրա թեկնածությունն առաջադրել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պագամավոր Արուսյակ Ջուլհակյանը։