Կորպուսի հրամանատարը տեղում է եղել, պետք է լինեին բանակցություններ, բայց Ադրբեջանը սադրանքի է դիմել. պատգամավոր

Պետք է լինեին բանակցություններ մեր և ադրբեջանցիների միջև, կորպուսի հրամանատարը տեղում է եղել, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի, ակայն բանակցություններ տեղի չեն ունեցել, եղել է սադրանք Ադրբեջանի կողմից: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:

Դիտարկմանը, թե ՊՆ-ի տարածած տեսանյութում երևում է, որ ադրբեջանցիների պիկապը մոտ 10 զինծառայողներով գալիս է, և մերոնք չեն կրակում, պատգամավորն ասաց. «Երբ մոտեցել է պիկապը, այնպես չէ, որ կրակելով է մոտեցել: Կարող է՝ մտածել են, որ հենց այդ բանակցողներին են եկել, կարող է մտածել են, որ ինչ-որ այլ առիթով են եկել: Եթե տեսել եք տեսանյութը, այնտեղ մոտ 20 մետր է դիրքերի հեռավորությունը, և եթե կրակելու լինեն, 20 մետրից միշտ էլ կարելի է կրակել»: