Համոզված եմ, որ արժանի ղեկավարության հետ հայոց բանակը կարող է ապահովել ՀՀ սուվերեն տարածքի անքաքտելիությունը

ՀՀ ՊՆ-ի կողմից ներկայացրած տեսանյութից հետո դեռ ուշքի չեմ գալիս…

Ռազմական մասնագետ չեմ, ուստի չեմ գրի խրամատների ու դիրքերի տեղակայման ճիշտ կամ սխալ լինելու և այլ նմանատիպ հարցերի մասին, ԲԱՅՑ չեմ կարող չգրել, որ հազարավոր հարցեր են առաջանում որպես ՀՀ քաղաքացի։

Ինչպե՞ս է ստացվում, որ 2020 թվականի դավադիր պատերազմից հետո մինչև այսօր մեր սահմանները այս վիճակում են և մեր տղերքը նման պայմաններում պետք է անխախտ պահեն դրանք։

Բանակը էս ինչի՞ են վերածել լավ։ Նույնիսկ մղձավանջներում նման բան չէի պատկերացնի։

Կառավարությունից պարզ է, որ ոչ մեկ չի մտածում կամ էլ հենց դիտավորյալ են թողնում այս իրավիճակում մնա պետական սահմանը, բա սպանե՞րը, նրանց մեջ շատ են հայրենասեր և բանիմաց մարդիկ, ինչո՞ւ են լռում։

Ու լիքը այլ հարցեր, որոնք հաստատ բոլորիս մոտ են առաջանում…

Հ.Գ. Անկախ իրավիճակից և ստեղծված վատթարագույն և անկազմակերպ իրադրությունից, մեր տղերքը կրկին ապացուցում են, որ նրանց ոգին ամուր է և հայոց պետականությունը ու նրա սահմանները կյանքից էլ թանկ։

Ուստի ես համոզված եմ, որ արժանի ղեկավարության հետ հայոց բանակը կարող է ապահովել ՀՀ սուվերեն տարածքի անքաքտելիությունը` հետագայում նաև ազատագրել ԱՀ օկուպացրած տարածքները։

 Ռաֆայել Վարդանյանի ֆեյսբուքյան էջից