Լարված իրավիճակ Շիրակի մարզում․ գերիների հարազատները փակել են Բավրա-Գյումրի ճանապարհը. shamshyan.com

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շիրակի մարզում բնակվող գերիների հարազատները, ի նշան բողոքի՝ փակել են Բավրայից դեպի Գյումրի եկող ճանապարհը։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են գերի ընկած իրենց հարազատների վերադարձը։