Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ «Իմնեմնիմնի»-ի գործով․ Մելիքյան

Հենց նոր Նարեկ Սամսոնյանին մեղադրանք առաջադրվեց քրօր 330-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Իմնեմնիմնի» փոդքաստով բռնության հրապարակային կոչ ենթադրաբար կատարելու համար։ Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Այս մասին հայտնում է Ռուբեն Մելիքյանը։

«Սամսոնյանը մեղքը բնականաբար չի ընդունել, ցուցմունք էլ չի տվել, սակայն մի քանի րոպեից «լայվ» ձևաչափով կմեկնաբանի նորահարույց քրեական հետապնդումը։

ՀԳ. Էդ ո՞նց է ստացվում, որ ամբողջ երկիրը, ամբողջ մամուլը գրեց Ալենի կողմից քաղաքացու վրա թքելու մասին, բայց վարույթ չնախաձեռնվեց, իսկ «Իմնեմնիմի»-ով նախաձեռնվեց»,- գրում է Մելիքյանը։