Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն այնքան էլ հարթ չեն ընթանում. Ալիև

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այնքան էլ հարթ չի ընթանում, սակայն Ադրբեջանը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։ Այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ես տեղեկացրի իմ գործընկերոջը (Ղազախստանի նախագահին) բանակցային գործընթացի ներկա վիճակի մասին: Մենք հաստատակամ ենք հարաբերությունները կարգավորելու հարցում: Հենց Ադրբեջանն առաջարկեց սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա, որը գործնական փուլում է, արդեն սկսվել է, բայց այնքան հարթ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք»,-ասել է Ալիևը։