Ալե՞նը պետք է դատի` պատգամավորը խուլիգանություն է արել, թե ոչ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն է։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Մհեր Սահակյանի դեմ խուլիգանության և մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով գործ է հարուցվել։ Նարեկ Սամսոնյանն անդրադառնալով այս գործընթացին՝ ասաց․ «Ո՛չ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ո՛չ ՄԻՊ թեկնածուի ներկայացման ժամանակ համապատասխան հանձնաժողովում Էդգար Ղազարյանի նկատմամբ խմբակային խուլիգանություն իրականացրած քպ պատգամավորները մինչև օրս պատասխանատվության չեն ենթարկվել, նրանց խուլիգանական արարքներին որևէ պետական կառույցի կողմից պատշաճ գնահատական չի տրվել»։ Ըստ Նարեկ Սահակյանի՝ Մհեր Սահակյանի նկատմամբ սկսած հետապնդումը նվեր է նրան ու իր պաշտպանական թիմին, քանի որ մենք ունենք իշխանականների կողմից նման դեպքեր, որոնք պետք է համարժեք գնահատական ստանան։

«Երկրում ամենաթողություն է։ Խուլիգանություն անողներն անգամ հրապարակային նկատողության չեն արժանանում, մեկն էլ ցինիկաբար ներողություն է խնդրում և ոչ թե նրանից, ում հանդեպ խուլիգանական արարք է թույլ տվել, այլ ժողովրդից։ Բայց Մհեր Սահակյանի նկատմամբ է խուլիգանական հատկանիշներով քրեական գործ հարուցվում։ Պաշտպանակն թիմի համար ավելի մեծ նվեր չէր կարող լինել, քան գլխավոր դատախազի կողմից ԱԺ նման միջնորդություն ներկայացնելը»,-ասաց հաղորդման հյուրը՝ վստահություն հայտնելով, որ չափերն անցնելով՝ այս իշխանությունները հասարակությանը բոլոր առիթները տվել են իրենց այլևս որպես քաղաքական ուժ, գործոն չդիտարկելու, այլ ընկալել որպես հանցավոր խմբակ, որը զավթել է իշխանությունը և այն օգտագործում է ի բարօրություն իրենց։

Հաղորդման հյուրը կարևոր է համարում երկրում դենիկոլիզացիայի գործընթաց սկսելը և ավարտին հասցնելը։ Դա ենթադրում է նաև այսօրվա քպ-ականների արարքներին իրավական գնահատականներ տալը և ամենայն խստությամբ պատժելը։ Դատական գործընթացն ամենամարդասիրական վերաբերմունքը կլինի նրանց համար, եթե բախտները բերի և ավելի վաղ ժողովուրդը հաշվեհարդար չտեսնի նրանցից։ «Բոլոր նրանց, ովքեր իրենց ժողովրդի, պետության հանդեպ վատ արարքներ են թույլ տվել, և նրանց թվացել է, թե դրսում ավելի ապահով են, քան իրենց երկրի բանտերում, սատկացրել են։ Պատմական նման դեպքեր կան։ Հիշենք Իսրայելի հատուկ ծառայությունների գործողությունները Լատինական Ամերիկայի տարբեր երկրներում փախուստից հետո ապաստան գտած նացիստական Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների ու գործիչների հանդեպ։ Եթե նրանց թվում է, թե իրենք դրսում հանգիստ են ապրելու, քան Հայասանի բանտերում, չարաչար սխալվոմ են»։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում