Իրանի պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա

Իրանի Իսլամական Հանրապետության տեխնիկական պատվիրակությունը մոտակա օրերին պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա, տեղեկացնում է ISNA-ն։

Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերսկսելուց և դեսպանատների բացումից հետո, երեկ Մեշհեդ է ժամանել սաուդյան տեխնիկական պատվիրակությունը՝ իր հյուպատոսարանն այցելելու համար։ Կիրակի պատվիրակությունն այցելել է նաև Թեհրանի իր դեսպանատունը։

Իրանական տեխնիկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիա կմեկնի Էր-Ռիադում Թեհրանի դեսպանատունն այցելելու համար, հաղորդում են լրատվական աղբյուրները։