Հրատապ․ Սիսիան համայնքի տարածքում ադրբեջանցի 3 դիվերսանտ է հայտնվել

Ըստ Սիսիան համայնքի մեր աղբյուրների` Սիսիանի Բնունիս (նախկինում՝ Բնունիկ) գյուղի տարածքում նկատվել են 3 ադրբեջանցի դիվերսանտներ, որոնց, ըստ գյուղացիների, ճանաչել է փախստական զոհվածի մայր տիկին Շողիկը։

Ահազանգից հետո դիվերսանտները հետապնդվել են և, ըստ մեր աղբյուրների՝ նրանցից մեկը բռնվել է Աշոտավան գյուղի տարածքում։ Մյուս երկուսին հաջողվել է դիմել փախուստի։

LIVEnews.am-ը փորձում է այս պահին ճշտել լուրի իսկությունը և այլ մանրամասներ։