Վստահ եմ՝ այդ ուժը մեզ հնարավորություն կտա խուսափել պատերազմից․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

«Ես միշտ կողմնակից եմ եղել, որ ամենածանր, ամենադժվար բանակցություններն ավելի լավ են, քան՝ պատերազմը»,- ֆեյսբուքյան եթերում ասել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին։
«Վստահ եմ, որ բանակցությունների միջոցով կարող ենք հասնել մեր նպատակին, բայց, միևնույն ժամանակ, նայելով պատմության էջերը, ես վստահ եմ՝ եթե ուժեղ չլինենք, եթե մենք պատրաստ չլինենք պատերազմի, եթե մեր ոգին և կամքը չցուցաբերենք թշնամուն, ոչ մի բանակցություն հաջողության չի հասնելու: Ավելին՝ բանակցությունները, պայմանավորվածությունները կաշխատեն միայն այն ժամանակ, երբ մյուս կողմը միշտ կիմանա, որ իրենք իրավունք չունի խախտելու մեր պայմանավորվածությունները», – նշել է Վարդանյանը:
Վարդանյանը հիշեցրել է, որ կան բազմաթիվ օրինակներ, երբ հզոր պետությունների միջև կնքված խաղաղության պայմանագրից ամիսներ կամ տարիներ անց մեծ պատերազմ է սկսվել։

Նրա խոսքով՝ այժմ մենք նույն վիճակում ենք. «Եթե ուզում ենք, որ մեզ համար ընդունելի պայմանավորվածությունները պահպանվեն երկար ժամանակ, ապա պետք է ուժեղ լինենք ու միշտ պատրաստ պատերազմին։ Վստահ եմ՝ այդ ուժը մեզ հնարավորություն կտա խուսափել պատերազմից»: