Ադրբեջանն իրեն Ուկրաինայի նման է պահում. Բաքվում Իրանի նախկին դեսպան

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաք-Այինն իր թվիթերյան էջում գրել է. «Ադրբեջանի՝ դիվանագիտությունից հեռու քայլերը՝ Թեհրանում Բաքվի դեսպանատան փակմամբ և իրանցի դիվանագետների արտաքսմամբ, ինչպես նաև Նախիջևանում իրականացվող զորավարժությունները, նման են Արևմուտքի դրդմամբ Ուկրաինայի սադրանքներին՝ Ռուսաստանին պատերազմի մեջ ներքաշելու նպատակով»: Այս մասին գրում է ParsToday-ը:

Դեսպանը հավելել է. «Իրանի պաշտոնյաները զգոն են, սակայն Բաքուն էլ պետք է ուշադրություն դարձնի Ուկրաինայի ներկայիս իրավիճակին»։
Հարկ է նշել, որ վերջին շրջանում, սիոնիստական ռեժիմի ազդեցությամբ, Ադրբեջանը հակաիրանական դիրքորոշում է որդեգրել, և Թեհրանը զգուշացրել է տարածաշրջանում Բաքվի ցանկացած արկածախնդրության կապակցությամբ: