2022 թ․ օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել է ՀՆԱ-ի 5,12 %-ը․ Էկոնոմիկայի նախարար

2022 թ․ օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են 998,1 մլն դոլար` կազմելով ՀՆԱ 5,12 %։ 2021-ին այդ ցուցանիշը եղել է 366,4 մլն դոլար, կամ ՀՆԱ մոտ 2.5 %։ Այս մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կառավարության թիրախն է 2026 թ․ հասցնել օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ին 6%-ի»,- նշել է Քերոբյանը, իսկ թե նախորդ տարիների ներդրողների քանի տոկոսն է մնացել Հայաստանում, նախարարը լռում է։