ՆԱՏՕ-ի բոլոր անդամները համաձայնել են, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին այժմ անհնար է. «Ֆայնենշլ թայմս»

ՆԱՏՕ-ի բոլոր անդամները համաձայն են, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին հնարավոր չէ մոտ ապագայում, գրում է «Ֆայնենշլ թայմս» թերթը:

«Դաշինքի բոլոր 31 անդամները համաձայն են, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ –ին կարճաժամկետ տարբերակ չէ և չի կարող լրջորեն քննարկվել, քանի դեռ հակամարտություն է ընթանում», – ասված է հաղորդագրության մեջ:

2022 թվականի սեպտեմբերի վերջին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը նշել է, որ նման ընթացակարգի անցկացումն այժմ ժամանակավրեպ է։