Սրանց նպատակը պետությունը վերացնելն է, որ իրենց պատասխանատվության ենթարկող չլինի․ Սերժ Սրապիոնյան (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրականագետ Սերժ Սրապիոնյանն է։

Սերժ Սրապիոնյանը, մասնավորաբար, ասել է․

  • Եթե հետևեք Հայաստանի Հանրապետության կարևոր պաշտոնները զբաղեցնող մարդկանց հռետորաբանությանը, ապա կնկատեք, որ նրանք միշտ խոսել են հայկական տարածքները ադրբեջանական համարելու դիրքերից։ Սրանք դադարել են Արցախի Հանրապետություն բառակապակցությունը օգտագործել, չեն խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, նրանք միայն խոսում են մի վերացական հասկացության՝ «խաղաղության դարաշրջան» բացելու իրենց մտադրության մասին։ Իսկ ի՞նչ գնով․․․
  • Խորապես համոզված եմ, որ սրանք լուծել են Արցախի խնդիրը այնպես, ինչպես միշտ ասել է Ալիևը պատերազմից հետո։ Խնդիրը լուծվել է եռակողմ փոխադարձ համաձայնությամբ․ մեկը Արցախում՝ Արցախի բուն թշնամին է, ոչ բարով նախագահի պաշտոնը զբաղեցնողը, մյուսը ՀՀ-ում վարչապետի պաշտոնը զբաղեցնողն է, երրորդը Ալիևն է։ Ես համոզած եմ, որ Արցախի շրջափակումը կազմակեպված է ՀՀ իշխանության ակտիվ մասնակցությամբ։
  • Երեկ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները և «Միասին» շարժման մի քանի անդամներ, որոշել էին նոր ճանապարհով գնալ դեպի Ստեփանակերտ։ Եվ առաջին արգելքն ու կատաղի դիմադրությունը նրանց ցույց տվեցին ՀՀ ոստիկանները։ Փաստորեն, մինչև Տեղ գյուղ մտնելը ՀՀ իշխանությունը տեղադրել է ոստիկանական հսկիչ կետեր։ Նաև նման կետեր են տեղադրել Տեղ գյուղից հետո։ Բանը հասել է նրան, որ «Միասին» շարժման անդամը ստիպված է եղել մեքենան վարել ոստիկանի վրա, որ կարողանա արագ անցնել։ Փաստորեն, ընդդեմ հայերի ամենից ակտիվ գործում են հայ ոստիկանները։ Ոստիկանների պատճառաբանությունն ավելի քան զավեշտալի է՝ ասել են, թե մենք մտածում ենք ձեր անվտանգության մասին։ Իսկ Տեղ գյուղի բնակիչների անվտանգությունն իրենց չի՞ հուզում։
  • Ադրբեջանցիները համարձակվում են դիմադրություն ցույց տալ նաև ռուս խաղաղապահներին։ Պատճառն այն է, որ թուրքը հստակ հասկանում է, որ Հայաստանից օգնություն կա։
  • Ադրբեջանցիները «տոնական քայլերթով» եկան-հասան հայկական Տեղ գյուղ։ Իսկ մամուլում տարածվում են լուրեր, որ ուղղակիորեն հրաման է իջեցվել բանակին՝ չկրակել ու լքել դիրքերը։ Սա դավաճանություն է։ Ադրբեջանցիները ծաղրում են հայ զինվորին՝ ասելով, որ հողերը ձեր վարչապետն է տվել։
  • Նիկոլը եկավ տալու այն, ինչ իր չսիրած նախկինները դիմադրում էին ու չէին տալիս։ Իսկ ինքը խոստացել է, որ պիտի տա ու տալիս է, դրա համար տարածեցին առասպելներ, թե իբր ատրճանակ են պահել գլխին ու պարտադրել ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, կամ ասում էին՝ Նիկոլը ի՞նչ անի՝ նախկիները ծախել էին ու գցել խեղճի ջեբը։
  • 140 հեկտար տարածքը, ինչը Տեղ գյուղի վարչական տրամադրության տակ էր, նվիրաբերվել է թուրքին։ Տեղ գյուղում ստեղծում են մի իրավիճակ, որտեղ ապրելը դառնա անհնարին, գյուղացիները լքեն հայրենիքը, որպեսզի թուրքերը հերթական քայլերթով մտնեն հայկական տարածքներ։
  • Ադրբեջանն այսօր անգամ չի ակնկալում թուրքական օգնություն, որովհետև ավելի զորեղ օգնություն իրեն ցուցաբերում են ՀՀ այսօրվա կառավարիչները՝ ինչը իրենք երազել անգամ չէին կարող։ Ալիևն ասել է՝ Հայաստանը բանակի կարիք չունի, ու Նիկոլը հիմնավորապես քայքայեց բանակը։ Ալիևն ասաց․ «Էրիվանը նվեր ենք տվել հայերին, որ ապրեն ու, եթե պետք լինի՝ հետ կվերցնենք»։
  • Ամբողջ սահմանամերձ դիրքերից պատերազմում փորձ ունեցող կամավորականներին ՊՆ հրամանով ու պարտադրանքով, ուրալները բարձած՝ իջեցրել են։ Պաշտոնապես հայտարարել են, որ բանակը հանում են ու տեղը դնում ԱԱԾ սահմանապահներին, բոլորը լավ գիտեն, որ ԱԱԾ-ն սահմանապահ լինել չի կարող։
  • Նիկոլը մեզ վարժեցնում է մեր կործանման մտքի հետ։ Նախ ասաց, որ ՀՀ-ն չի կարող պաշտպանել Արցախի անվտանգությունը, ապա հանգեցրեց այն մտքին, որ  Հայաստանը չի կարող իր անվտանգությունը ապահովել,  Հայաստանը կվտանգվի, բայց հայ ժովուրդը չի վտանգվի։ Սա աբսուրդ, անհեթեթ տրամաբանություն է։ Անցավ մի կարճ ժամանակահատված ու խոստովանեցին, թե հայությունն էլ է վտանգված։ Էլ ի՞նչ պիտի ասի այս մարդը, որ մենք հասկանանք՝ ինքը  ՀՀ վարչապե՞տն է, թե Ադրբեջանի փոխվարաչապետն է, որը ստարտեգիա է մշակում Հայաստանը կործանելու համար։
  • Այս պահին գտնվում ենք Արցախը պահելու անզորության մեջ, եթե հանկարծ այս մարդիկ շարունակեն իշխել ևս մի կարճ ժամանակ։ Արցախին փրկություն կա միայն այն դեպքում, երբ հեռացվեն Արայիկն ու իր ամբողջ ոհմակը և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն իր ամբողջ պրոթուրքական զանգվածով։
  • 100 տարի առաջ այս դավաճանական խունտայի նման մեկ այլ խունտա կազմալուծեց Կարսի ճակատը ու Կարսը նվիրեցին թուրքին, որովհետև թուրքը կարմիր շլյապա էր կրում հեղափոխականի անվան տակ։ Հիմա սրանք ևս հեղափոխականներ են ու նույնն անում են։
  • Չարենցի խոսքով ասած՝ քպ-ականների գործունեության կենտրոնաուղեղասարդը այդ տիկինն է (իմա՝ Աննա Հակոբյանը)։ Ի սկզբանե նա հայտարարում էր՝ զենքերը զարդի վերածելու, իր գործընկերուհուն  թեյախմության հրավիրելու մասին, ինչը նշանակում էր թեյի սկուտեղի վրա  Շուշին ադրբեջանցիներին  կմատուցենք։ Ասաց, որ հայ զինվորը զոհվել է հանուն ոչնչի։ Սույն տիկինը նաև ասաց՝ 11 000 դասալիքների մասին,  ինչը հուշեցին նրան Ադրբեջանից։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։