Այսուհետ դեսպանության կայքում յուրաքանչյուրը կարող է անվճար գրանցվել՝ վիզա ստանալու համար. Գերմանիայի դեսպանատուն

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Վերջին ամիսներին դժվարացել էր շենգենյան վիզա ստանալու համար դեսպանատանը դիմում ներկայացնելու պայմանավորվածություն ամրագրելը։ Այդ իսկ պատճառով դեսպանությունը ուրախությամբ հայտնում է, որ այսուհետ ևս դեսպանության կայքում ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ կարող է ԱՆՎՃԱՐ գրանցվել։

Պայմանավորվորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտավորապես 3 շաբաթ առաջ։

Այս փոփոխության արդյունքում ճամփորդող քաղաքացիները ավելի ապահով կարող են պլանավորել իրենց այցը։ Վիզա ստանալու դիմումի հետ կապված բոլոր մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»։