«Գերպրոֆեսիոնալ» այդ ՄԻՊ-ը գնաց՝ առանց 15 զինծառայողների մահվան դեպքի մասին ծպտուն հանելու

Նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հրաժարական տվեց այս տարվա հունվարի 23-ին: Հիշում ենք, որ դրանից ընդամենը մի քանի օր առաջ` հունվարի 19-ին տեղի էր ունեցել Ազատ գյուղում 15 զինվորների ողբերգական դեպքը:

Հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելելու սահմանադրաիրավական չափանիշին «ակնհայտորեն» համապատասխանող «գերպրոֆեսիոնալ» այդ ՄԻՊ-ը գնաց առանց դեպքի վերաբերյալ արտահերթ զեկույցի: Տո ի՞նչ զեկույց` առանց ծպտուն հանելու:

Աչքներս ջուր առած սպասում ենք հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող հերթական գերպրոֆեսիոնալ ՄԻՊ-ին, որի հավանական թեկնածուն նույնիսկ հրաժարվեց ծպտուն հանել իր աչքի առաջ ականջ ու լեզու կտրելու սպառնալիքներ հնչեցնելու ու կարծիքի համար մարդու երեսին թքելու դեպքերի առթիվ»։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից