Լեգենդար «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի առաջնադիտումը Երևանում

2023 թվականի ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվարի» պրեմիերան՝ Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։ Երևանյան «Սանսեթ բուլվարը» ստեղծվում է միջազգային բեմադրական և դերասանական թիմի կողմից հատուկ Հայաստանի համար. այս շքեղ նվերը մայրաքաղաքին պատրաստում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ: Չնայած միջազգային հանրաճանաչությանը, «Սանսեթ Բուլվար» մյուզիքլը մինչ օրս չի ներկայացվել ԱՊՀ ոչ մի երկրում։ Երևանի հանդիսատեսն ու հյուրերը կդառնան Ուեբերի այս մյուզիքլի առաջին հանդիսատեսը՝ ռուսերենով, Հայաստանի և ԱՊՀ երկրների տարածքում, որը իրականացնում է Էնդրյու Լլոյդ Ուեբերի թատերական ընկերության՝ The Really Useful Group Ltd-ի հետ հատուկ համաձայնությամբ և հավակնում է ԱՊՀ տարածքում տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկի կոչմանը:  «Սանսեթ Բուլվարը» Բրոդվեյի առաջին մյուզիքլն է, որը պաշտոնապես և օրինական կերպով բեմադրվելու է Հայաստանում․ նախագիծն անցել է նույն փաստագրական ընթացակարգը, ինչ ցանկացած հայտնի մյուզիքլ, որը «տեղափոխվում է» նոր երկիր և թարգմանվում նոր լեզվով։ Հայկական «Սանսեթ բուլվար»-ի պատրաստման յուրաքանչյուր փուլ ստուգվում և հավանության է արժանանում Էնդրյու Լլոյդ Ուեբերի ընկերության լոնդոնյան գրասենյակի կողմից։ Բեմադրությունն իրականացվում է իրավատերերի թույլտվությամբ, բայց արևմտյան տարբերակի «փոխադրում» չէ. սա բոլորովին նոր ներկայացում է, մյուզիքլի հեղինակային ընթերցում. դա վերաբերում է և՛ պատկերների մեկնաբանմանը, և՛ ռեժիսորական որոշմանը, և՛ տեսողական բաղադրիչին։ «Սանսեթ Բուլվարի»-ի նման տարբերակը կներկայացվի միայն Հայաստանում. ներկայացման նման տարբերակ թատերական աշխարհում գոյություն չունի։ Մյուզիքլի գլխավոր դերում ականավոր դերասանուհի և երգչուհի ԹԱՄԱՐԱ ԳՎԵՐԴՑԻՏԵԼԻՆ է (Նորմա Դեզմոնդ), Եվգենի Ելպաշև (Ջո Գիլիս), Ալիա Ագադիլովա (Բեթի Շեյֆեր), Արթուր Մանուկյան (Մաքս ֆոն Մայերլինգ), Արամ Կարախանյան (Շելդրեյք/Մանֆրեդ), Սերգեյ Դանիելյան (Սեսիլ Դեմիլ), ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի առաջատար արտիստներ: Անտոն Մուզիկանտսկի (բեմադրող ռեժիսոր), Մարիամ Բարսկայա (երաժշտական ղեկավար և դիրիժոր-բեմադրիչ), Անաստասիա Պուգաշկինա (բեմադրություն և կոստյումներ), Եկատերինա Գուտկովսկայա (կոստյումներ), Վասիլի Չերնենկով (խորեոգրաֆիա), Իվան Վինոգրադով (լույս), Միխայիլ Սոկոլիկ (ձայն): Տոմսերի և տեղեկատվություն համար ՝skyfist.com