Իրանն Արաբական Միացյալ Էմիրություններում 8 տարվա ընթացքում առաջին դեսպանն է նշանակել

Իրանն Արաբական Միացյալ Էմիրություններում 8 տարվա ընթացքում առաջին դեսպանն է նշանակել։ Աղբյուրի հաղորդմամբ, Աբու Դաբիում Իրանի դեսպան է նշանակվել  Ռեզա Ամերին, որը եղել է Իրանի արտաքին գործերի նախարարության՝  արտերկրում իրանցիների  գործերի գլխավոր պատասխանատուն: Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն:

Նախկինում Ռեզա Ամերին եղել է Իրանի դեսպանն Ալժիրում, Սուդանում և Էրիթրեայում։

«ԱՄԷ-ը մի քանի ամիս առաջ է իր դեսպանին ուղարկել Թեհրան։ Իրանն ԱՄԷ-ում իր նոր դեսպանին է նշանակել. նրա հավատարմագրերի վարչական ընթացակարգը գրեթե ավարտված է, և նա շուտով կմեկնի Աբու Դաբի», – անցած ամիս հայտարարել էր արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերին: