Առավոտյան պարզել եմ, որ թե՛ լեզուս, թե՛ ականջներս անվնաս են

Քանի որ քպ-ական բաշիբոզուկ Արթուր Հովհաննիսյանը երեկ սպառնացել էր կտրել բոլոր նրանց լեզուն ու ականջը (ցավոք, չէր հստակեցրել՝ ա՞ջ, թե՞ ձախ), ովքեր 18 թվի դեպքերը կբնութագրեն «ադրբեջանաթուրքական հեղափոխություն», ու քանի որ 18 թվի դեպքերը ես հենց այդպես եմ բնութագրել ու բնութագրում, պարտքս եմ համարում հանրությանը տեղեկացնել, որ առավոտյան իրականացրել եմ հպանցիկ դիտարկում ու պարզել եմ, որ թե՛ լեզուս, թե՛ ականջներս (աջն էլ, ձախն էլ) անվնաս են։ Զարգացումների մասին հանրությանը կիրազեկեմ լրացուցիչ։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից