Անկախ նրանից, թե իրավիճակային ինչ հանգուցալուծում կլինի, մարդիկ զգում են «ադրբեջանական շունչը»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանն Արցախին կապող նոր երթուղին արդեն մի քանի օր է անցնում է Կոռնիձորով:

Նախկին` Տեղ գյուղով անցնող ճանապարհի տարբեր հատվածներում, նոր բնագիծ է ձևավորվում:

Կոռնիձորի ճանապարհը մեծ մասն արդեն ավարտված է, այն կարելի է ասել երթևեկելի է, այլ բան է, որ Արցախի շրջափակման պայմաններում, այդ ուղով սահմանափակ շարժեր է:

Ադրբեջանական վերջին օրերի ակտիվությունը խորը մտահոգություն է առաջացրել տեղի բնակչության շրջանում և անկախ այն հանգամանքից, թե իրավիճակային ինչ հանգուցալուծում կլինի, մարդիկ զգում են «ադրբեջանական շունչը»: