Այս «լեզու կտրող» քաջ նազարին պետք է մանդատազրկել

Ժողովրդի անունը շահարկող այս պերսոնաժի լկտիությունը այնքան է մեծացել, որ օրը ցերեկով ԱԺ-ում սպառնում է հայ ժողովրդին վերջին հինգ տարիներին կատաստրոֆայի հասցրած ռեժիմին որակումներ տվող մարդկանց լեզուն կտրել և հոխորտում է, սա չպետք է անհետևանք մնա:

Լեզու կտրող ՔՊ-ականը երևի մոռացել է ինքը որտեղ է գտնվում և ինչ կարգավիճակում:

Հետևաբար կոչ եմ անում ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին նախաձեռնել գործընթաց, ինչպես ԱԺ նախագահին պաշտոնանկ անելու, այնպես էլ այս լեզու կտրող պատգամավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից