«Վերելք»․ «Աննախադեպ հեղափոխության» «պանծալի» 5-ամյակին ընդառաջ (տեսանյութ)

5 տարի առաջ մեր ժողովուրդը տրվեց խոշոր մանիպուլյացիայի և երկիրը հասցրեց այս օրվան: Հիմա շատերն են արդարանում, թե իրենք սխալվել են, թե իրենք այլ իշխանություն էին պատկերացնում, թե չսխալվելու տարբերակ չի եղել:

Ի նշանավորումն «Աննախադեպ հեղափոխության» «պանծալի» 5-ամյակի՝  «Վերելք» հաղորդաշարը մեկնարկում է նոր շարք` ուր ըստ օրերի կներկայացվեն 2018-ի գարնանն արված այլընտրանքային առաջարկները և ահազանգերը:

Շարքի նպատակն է՝

–ցույց տալ, որ այլընտրանք եղել է, և «մեզ խաբեցին»-ը արդարացում չէ՝  կարելի էր չխաբվել,

– հիմնավորել, որ 2018-ի գարնանը ներկայացված այլընտրանքը հիմա ևս արդիական է:

Այլընտրանքային առաջարկները ընկալելու և իրագործելու համար անհրաժեշտ է, որ ժողովրդի անհանգիստ հատվածը բավարար չափով քաղաքականապես հասունացած լինի: Առաջին տպավորությունն այսպիսին է՝ ժողովրդի քաղաքական մտածողության մակարդակը հիմնականում չի աճել, մնացել է 2018 թվականի ապրիլին եղած մակարդակին. մարդիկ ընդամենն իշխանություններին ատողներից վերածվել են միաժամանակ թե՛ իշխանություններին, թե՛ ժողովրդին ատողների: Քաղաքական հասունացումը ենթադրում է իրականության ճանաչման` իրականությունը որոշող խորքային երևույթների ու գործոնների բացահայտման, կարողություն:

Այս շարքը այդ վիճակը փոխելու մտադրություն ևս ունի:

Մանրամասները՝ տեսանյութում

Հաղորդման ժամանակ հնչած տեսակետներին կարող եք արձագանքել այստեղ՝ https://www.facebook.com/groups/738623576474779

և այստեղ https://www.facebook.com/groups/923717838626000