2016-ն թշնամին կրեց ջախջախիչ պարտություն՝ մուրալով հրադադարի ռեժիմի հաստատում

2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամին՝ խորապես գիտակցելով դիվանագիտական ճակատում իր անխուսափելի պարտությունն ու անելանելի իրավիճակը, լայնածավալ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և հայոց հաղթանակած բանակը՝ ստանձնելով Արցախի անվտանգության երաշխավորի և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պատասխանատվությունը և՛ դիվանագիտական և՛ ռազմի դաշտում, ևս մեկ անգամ ջախջախեցին թշնամուն՝ վերահաստատելով այն փաստը, որ հայկական երկու հանրապետությունների դիվանագիտական օղակները, հայի ոգին և հայոց հաղթանակած բանակը անպարտելի են ու անկոտրում։

ՀՀ Երրորդ նախագահ, Արցախյան ազատամարտի հերոս Ս․ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում թշնամին չկատարելով իր առջև դրած որևէ խնդիր՝ կրեց ջախջախիչ պարտություն՝ մուրալով հրադադարի ռեժիմի հաստատում՝ այնուհետև հայտարարելով, որ իրեն փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։

Քառօրյա պատերազմում հայկական կողմի պատվաբեր հաղթանակը թերևս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման, թուրք-ադրբեջանական տանդեմի էքսպանսիոնիստական քաղաքականության զսպման և հայկական պետականության գոյության երաշխավորն էր։ Հաղթանակ՝ որը Արցախյան ազատամարտից տարիներ անց վերահաստատեց Հայոց Բանակի և պետականության դիրքերը տարածաշրջանում և ամիսներ անց ինձ պատիվ ընձեռեց հպարտորեն ծառայելու հայոց հաղթանակած բանակում և մասնակցելու ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված զորահանդեսին:

Հավերժական փա՛ռք ու պատիվ ապրիլյան պատերազմի մեր հերոսներին:

Գրիգոր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից