Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը։

Նրա ստորագրած օրենքի տեքստը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական հրապարակման մեջ։

Թուրքիայի խորհրդարանը երեկ հավանություն է տվել Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության մասին հայտին։