Ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածքների հերթական օկուպացիան դիտարկվո՞ւմ է փաշինյանական իշխանության կողմից որպես շարքային գործընթաց

Եթե ցանկում ենք հասկանալ , թե ինչ է իրականում կատարվում երկրում և ինչ սպասել ապագայում , ապա պարզապես հետևեք իշխանական թևի երեկվա ԱԺ ում տեղի ունեցած միջադեպի հանդեպ ցուցադրական 《հուժկու》ցնցումների տիեզերական մակարդակին տեղեկատվական դաշտում և նույն իշխանական թևի քար լռությունը Տեղ գյուղի ուղղությամբ թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման պահով։

Այսինքն, ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածքների հերթական օկուպացիան դիտարկվո՞ւմ է փաշինյանական իշխանության կողմից , որպես շարքային գործընթաց, որի վրա կարելի է այդքան ուշադրություն չդարձնել՞։

Սա զուտ նրա համար , որ հասկանաք իրական զարգացումների տրամաբանությունը, այլ ոչ թե այն տեղեկատվական, ֆեյքային աղբը որով ողողված են իշխանամետ տեղեկատվական ռեսուրսները ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից