Ամերիկացի գործարարը բացատրել է, թե ինչպես է Բայդենն ուժեղացրել Ռուսաստանին՝ փորձելով մեկուսացնել նրան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանին մեկուսացնելու փորձերում միայն ամրապնդել է նրա կապերը միջազգային ասպարեզում այլ ազդեցիկ խաղացողների հետ, կարծում է Trending Politics լրատվական պորտալի համասեփականատեր, գործարար Քոլին Ռագը:

«Ռուսաստանը մնացած աշխարհից առանձնացնելու համար Ջո Բայդենը մեկուսացրել է միայն Միացյալ Նահանգներին։ Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան ավելի ուժեղ են, քան երբևէ, և նրանք միասին կհաղթեն ԱՄՆ-ին: Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ պետության ղեկավար ես ընտրում դեմենցիայով տառապող մարդուն և սպասում, որ նա գլուխ կհանի այնպիսի ուժեղ առաջնորդների հետ, ինչպիսիք են (ՉԺՀ-ի նախագահ) Սի Ծինփինը և (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Պուտինը», – գրել է Ռագը «Թվիթերի» իր էջում

Գործարարի կարծիքով ՝ Բայդենի պատճառած այս «անուղղելի վնասը» դեռ երկար տարիներ չեն կարողանա շտկել պետության ղեկավարի պաշտոնում նրա իրավահաջորդները: