ԱՄՆ-ն՝ թիվ 1 ախոյան․ Պուտինը հաստատեց արտաքին նոր դոկտրինը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել արտաքին քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին։

Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական ​​ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արտաքին քաղաքականության նոր հայեցակարգն արտացոլում է հեղափոխական առաջընթացը միջազգային հարցերում։

«Արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում ԱՄՆ-ն ուղղակիորեն կոչվում է հակառուսական գծի գլխավոր նախաձեռնող և վարող»,- նշել է նա։

Բացի այդ, նոր հայեցակարգը կարտացոլի համաշխարհային տնտեսության վերակառուցումը։