Բյուրականի աստղադիտարանում վերաբացվել է պլանետարիումը

ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կրկին վերաբացվել է «Երկնակամար» աստղացուցարանը (պլանետարիումը)։ Այս մասին հայտնում են Աստղադիտարանից։

Պլանետարիումն իրենից ներկայացնում է գմբեթաձև պրոյեկցիոն էկրան: Այստեղ այցելուները կկարողանան դիտել աստղագիտության, բնագիտության և կենդանաբանության մասին ինչպես գիտակրթական, այնպես էլ ժամանցային բնույթի ատրակցիոն և մուլտիպլիկացիոն տեսաֆիլմեր:
Ֆիլմերը նախատեսված են տաբեր տարիքային խմբերի համար (5-7 տարեկան՝ նախակրթական, 7-11 տարեկան, 11-15 տարեկան)։
Յուրաքանչյուր ֆիլմի տևողությունը կազմում է 25-30 րոպե։
Պլանետարիումը հասանելի է շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-18:00։
Այն գործում է հետևյալ արժեքներով՝
Երեխաներ՝  400 ՀՀ դրամ
Մեծահասակներ՝  1,200 ՀՀ դրամ
Արտասահմանցիներ՝ 1,800  ՀՀ դրամ։