Լավրովը պատմել է, թե ով է խանգարում ավարտել Ուկրաինայի հակամարտությունը

Արևմուտքն Ուկրաինայի հակամարտության ուղղակի մասնակից է, առանց արտաքին միջամտության՝ էսկալացիան վաղուց ավարտված կլիներ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Պրենսա Լատինա» գործակալությանը տված հարցազրույցում:

«Ինչպես իրենք՝ ուկրաինացի ղեկավարներն են հայտարարում, եթե չշարունակվի Ուկրաինային հարձակողական սպառազինությունների մատակարարումը, ապա նրանք կպարտվեն։ Դա բնորոշ խոստովանություն է։ Դա նշանակում է մի բան՝ Արևմուտքն ուղղակիորեն մասնակից է այս պատերազմին։ Առանց նրա այն վաղուց կավարտվեր և թույլ կտար վերացնել այն սպառնալիքները, որոնք 2014 թվականին պետական հեղաշրջման սկզբից ի վեր «կախվել» էին Ուկրաինա կոչվող երկրի ողջ ռուսալեզու բնակչության վրա», – «ՌԻԱ Նովոստին» մեջբերում է Լավրովի խոսքերը։

Նա հիշեցրել է, որ ռեժիմն օգտագործվել է, Արևմուտքն օգտագործել է Կիևի ռեժիմը ոչ միայն ոչնչացնելու համար այն ամբողջ ռուսերենը, որը միշտ գոյություն է ունեցել ժամանակակից Ուկրաինայում, այլև այդ երկրի տարածքում ուղղակի սպառնալիք ստեղծելու Ռուսաստանի անվտանգությանը: