Որքան հասկացա՝ Վարդանյանն ինքն է սադրել միջադեպը, իսկ այն հետագայում սրել է Ալենը

Մհերին անձամբ չեմ ճանաչում։ Բայց զանգվածային ֆիզիկական բռնությունը ԱԺ-ում կիրառած և անպատիժ մնացած ՔՊ-ական ոհմակի վայնասունը դեպքի առիթով զավեշտալի է։

Իսկ ԱԺ-ում ծառայություն իրականացնող իրավապահների կրկնակի ստանդարտների պահվածքը ծառայամտության և օրենքի ընտրողական կիրառման ամենացցուն դրսևորումներից է։

Որքան հասկացա՝ անկողմնակալ լրահոսից Վարդանյանն ինքն է սադրել միջադեպը, իսկ այն հետագայում սրել է Ալենը։

Վստահ եմ, որ թե ԱԺ-ի քաղաքական մեծամասնության բիոզանգվածը, թե նրանց սպասարկող իրավապահները փորձելու են ծածկադմփոց անել իրականությունը, դրա փոխարեն բեմադրելով այլ շոուներ և ջանք չղնայելով շեղել հայ հասարակության ուշադրությունը Սյունիքում և Արցախում տեղի ունեցող հերթական դավաճանական զարգացումներից։

Իսկ «բռնեք գողին» գոռացող իրական գողերի համապարփակ պատիժը Աստծո, օրենքների և մարդկանց կողմից դեռ առջևում է։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից